Արիշտայի փառատոն

Անցած շաբաթ, կիրակի օրը, ես և տարբեր դասարանների սովորողներ, այցելեցինք Բջնի։ Գնացինք մեր անգլերենի դասավանդողների հետ։Մեզ միացավ նաև ֆրանսիական համալսարանի ուսանող, ով մեզ պատմեց շատ հետաքրքիր փաստեր այդ համալսարանի մասին։ Այցելեցինք Մարիամ Աստվածածին եկեղեցի և մասնակցեցինք պատարագին։

Եկեղեցուց դուրս եկանք և մասնակցեցինք այդ գյուղի արիշտայի փառատոնին։ Փորձեցի տնական փախլավա, տեսանք շատ ձեռագործ աշխատանքներ։

Տեսանք թե ինչպես են արիշատն պատրաստում, կախում, չորացնում և ներկում։

Դիմացի բեմում երգում էր երգչախումբը, իսկ մենք իրենց աջակցելու համար, նրանց երգի տակ պարում էինք։ Նաև հանդիպեցինք պարային սենյակում, մեր նախկին պարի ուսուցչին՝ տիկին Հայարփիին։ Նա պարում էր իր պարախմբի հետ փոքր տարածքում։
Գնացինք «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելանոց ։ Տեսանք գաղտնուղին որը դեռ փորվում էր և վայելեցինք սառը բայց արևոտ եղանակը։ Հետո ուղեվորվեցինք դեպի Հրազդան գետի ափերից մեկը և արիշտա համտեսեցինք ։ Կար մեծ դաշտ որտեղ մի փոքր զբոսնեցինք , տեսանք ոչխարների և կովերի , գնդակ գտանք և փորձեցինք ֆուտբոլ խաղալ ։ 

One comment

Leave a comment