Թեմա 24. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը

  • 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը

1828թ. հունիսին ռուսական բանակը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս։ Ռուսները և նրանց հետ մի քանի հազար կամավորներ հունիսի 23-ին գրավեցին Կարսի բերդը։ Դրանից հետո ռուսական զորքը գրավեց Ջավախք գավառը ՝ Ախալքալաք կենտրոնով, Ախալցխան և Արդահանը։ 1828թ. օգոստոսին ռուսական զորքերի Երևանյան ջոկատը տեղի հայերի աջակցությամբ գրավեց Բայազետը և Ալաշկերտը։ Անգլիայի հրահրմամբ 1829թ. փետրվար-մարտ ամիսներին թուրքական զորքերը, մեծ ուժեր կենտրոնացնելով Կարինում, հարձակման անցան Կարսի և Ախալցխայի ուղղությամբ։ Նրանց հաջողվեց ներխուժել Ախալցխա և մեծ կորուստներ պատճառել բնակիչներին։ Ախալցխայի գեներալ Վասիլի Բեհբութովի գլխավորությամբ հերոսաբար մարտնչեց թշնամու դեմ և փախուստի մատնեց։ 1829թ. ռուսական զորքերը գրավեցին Կարինը, Մուշը, Օլթին, Բաբերդը։ Այս պատերազմում հայերը ՝ կարծելով, թե Ռուսաստանը իրենց պետք է մահմեդականների լծից ազատագրի և նյութական մեծ օգնություն ցուցաբերեցին ռուսական զորքերին։

1829թ. սեպտեմբերի 2-ին Ադրիանուպոլսում կնքվեց հաշտության պայմանագիր։ Այդ պայմանագրով Սև ծովի արևելյան ափերից, ինչպես Ախալցխայի և Ախալքալաքի գավառներն անցան Ռուսաստանին։ Թուրքական տիրապետության տակ եղած ժողովուրդների համար, նպաստավոր պայմանագիր էր։ Ադրիանուպոլսի պայմանագիրն արևմտահայերի համար ծանր կացություն ստեղծեց։ Ռուսական զորքերին հեռանալուց հետո թուրքերը կարող էին վրեժխնդիր լինել չուսներին օժանդակած հայերից։ Ռուսական հրամանատարությունը ՝ օգտվելով տվյալ վիճակից, շահագրգռեց հայերին ՝ վերաբնակվելու Ռուսաստանին անցած շրջաններով։

  • Ներկայացրե՛ք Թուրքմենչայի և Ադրիանապոլսի պայմանագրերը։ Փորձե՛ք գնահատել դրանք /գրավոր աշխատանք/․

Թուրքմենչայի պայմանագիր

1828թ. փետրվարի 10-ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր։ Այդ պայմանագրով Արևելյան Հայաստանի մի քանի տարածքներ ՝ Երևանը և Նախիջևանը անցավ Ռուսաստանին։ Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք տրվեց մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքով բնակություն հաստատելու Ռուսաստանին անցած շրջաններում։ Ռուս-պարսկական սահմանի մի հատվածը անցնում էր Արաքս գետով։ Պարսկահայք նահանգը ՝ իր հայտնի Խոյ և Սալմաստ գավառներով վերադարձվեց պարսիկներին։

Ադրիանուպոլսի պայմանագիր

1829թ. սեպտեմբերի 2-ին Ադրիանուպոլսում կնքվեց հաշտության պայմանագիր։ Այդ պայմանագրով Սև ծովի արևելյան ափերից, ինչպես Ախալցխայի և Ախալքալաքի գավառներն անցան Ռուսաստանին։ Թուրքական տիրապետության տակ եղած ժողովուրդների համար, նպաստավոր պայմանագիր էր։ Ադրիանուպոլսի պայմանագիրն արևմտահայերի համար ծանր կացություն ստեղծեց։ Ռուսական զորքերին հեռանալուց հետո թուրքերը կարող էին վրեժխնդիր լինել ռուսներին օժանդակած հայերից ու ռուսական հրամանատարությունը ՝ օգտվելով տվյալ վիճակից, շահագրգռեց հայերին ՝ վերաբնակվելու Ռուսաստանին անցած շրջաններով։

Leave a comment