Թեմա 26. Հայդուկային շարժումը․

ՇԱՐԺՄԱՆ ՍԿԻԶԲԸ: Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հաստատած արյունալի վարչակարզի դեմ հայ ժողովուրդը դուրս եկավ ազատագրական պայքարի, որը ստացավ հայդուկային կամ ֆիդայական անվանումը: Հայդուկները (հունգարերեն՝ հետնակ) կամ ֆիդայինները (արաբերեն՝ զոհ, ինքնազոհ) վրիժառուներ էին, ովքեր բարձրանում էին լեռները, հեռանում անտառները և փոքր խմբերով պայքար ծավալում օսմանյան իշխանությունների դեմ։ Ազգային կուսակցությունները, հատկապես դաշնակցությունը, սկսեցին ուղղորդել շարժումը: 1880-ական թթ. վերջին Փոքր Հայքում՝ Սեբաստիայի նահանգում, առաջացան զինված ջոկատներ՝ չելլոներ անունով։ Չելլոներում ընդգրկված հայ ֆիդայինները ներկայանում էին որպես քրդեր, որպեսզի չառաջացնեն թուրքական իշխանությունների վրեժխնդրությունը հայության նկատմամբ:

ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԴՈՒԿԱՊԵՏԵՐԸ: Նշանավոր հայդուկապետ Արաբոն ծնվել է 1863թ. Սասունի Կոռնթեր (Կուռթեր) գյուղում, կռվել է չելլոների կազմում: Արաբոն շուտով անհայտ վրիժառուից դառնում Է հայդուկապետ: 1893թ.-ին Արևմտյան Հայաստան մտնելիս, նրա ջոկատն ընկնում է շրջափակման մեջ: Նա և 16 ֆիդայինները հերոսաբար զոհվում են: 1890-ական թթ. մեծ ժողովրդականություն ձեռք բերած ֆիդայապետերից էր Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան, ծնվել է 1864թ): Նրա ծննդավայրը Նեմրութ լեռան լանջին ընկած Սոխորդ գյուղն էր: Նա ընդգրկվում Է Արևմտյան Հայաստանում գործող հայդուկային խմբերի մեջ: Նրա գործունեությունից անհանգստացած՝ իշխանությունները ջանք չեն խնայում «Նեմրութի հսկային» վերացնելու համար: 1899թ. Սասունի Գելիեգուզան (Ընկուզաձոր) գյուղում Սերոբին դավադրաբար սպանում են: Անդրանիկ Օզանյանը հայդուկային շարժման պայծառ դեմքերից էր։ Ծնվել է 1865թ. Շապին (Կարահիսար) քաղաքում: Սկզբում կռվել է տարբեր խմբերում, ապա միացել Աղբյուր Սերոբին: Հայտնի Է հայդուկային կռիվների վերաբերյալ նրա հեղինակած «Մարտական հրահանգներ»» կանոնագիրքը: 1904թ. գլխավորել է Սասունի ապստամբությունը: Նշանավոր հայդուկապետեր են Գևորգ Չավուշը (ծնվել է 1870թ. Սասունի Մկդենք գյուղում), ինչպես նաև Հրայր Դժոխքը (ծնվել է կրկին Սասունում), ովքեր նույնպես մասնակցել են Սասունի ապստամբությանը: Կարինից հայտնի է նաև Արշակ Գավաֆյանը՝ Քեռին։

Արաբո - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Արաբո
Աղբյուր Սերոբ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Աղբյուր Սերոբ

Ադրանիկ Օզանյան

Գևորգ Չաուշ

Հրայր դժոխք

Արշակ Գավաֆյան

Leave a comment