Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը

ա/ «Ցեղասպանություն» հասկացությունը
բ/ Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը
գ/ Մեծ եղեռնը
դ/ Մեծ եղեռնի հետևանքները /բանավոր, էջ 122-128, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք 1915թ․ Կովկասյան ճակատում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները։

Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր: Այն ընթացավ 1914 թ. դեկտեմբերի 9–ից մինչև 1915 թ. հունվարի 5–ը: Առաջին տարվա իրադարձություններից առանձնանում է Արևմտաեվրոպական ճակատում 1914 թ. սեպտեմբերին տեղի ունեցած Մառնի ճակատամարտը։ Օսմանյան կանոնավոր ուժերը և տեղական թուրք–քուրդ–թաթարական խաժամուժը հաշվեհարդար տեսավ Ատրպատականի հայերի նկատմամբ: 1915 թ. հունվարի դրությամբ այդ վայրերից մոտ 50000 հայ էր ներգաղթել Այսրկովկաս: Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գարնանը գրավեց Թավրիզը, Վանը: Ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916 թ. փետրվարի 3–ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր: Այնուհետև կովկասյան բանակը մի քանի ամսվա ընթացքում գրավեց Տրապիզոն, Երզնկա և Բաբերդ քաղաքները: Կովկասի փոխարքա Վորոնցով–Դաշկովի և Հայոց ազգային բյուրոյի ներկայացուցիչների միջև տեղի ունեցան բանակցություններ, ձեռք բերվեց փոխադարձ համաձայնություն: Հայրենասիրական բուռն վերելքի պայմաններում էլ Ազգային բյուրոն գլխավորեց հայ կամավորական շարժման կազմակերպչական աշխատանքները: Ջոկատների ձևավորմամբ անմիջականորեն զբաղվում էր բյուրոյի կազմած գործադիր մարմինը՝ Հովսեփ Արղությանի ղեկավարությամբ: 1914 թ. նոյեմբերի սկզբին արդեն ձևավորվել էին կամավորական չորս ջոկատներ: I ջոկատը ստեղծվեց Անդրանիկի հրամանատարությամբ: II ջոկատը ղեկավարեց Դրոն: III ջոկատի հրամանատար դարձավ Համազասպը, իսկ IV ջոկատինը՝ Քեռին: Պահեստային ուժերի հիման վրա շուտով կազմավորված V ջոկատի հրամանատարությունը ստանձնեց Վարդանը: VI ­ջոկատի դրամական ապահովումը և կամավորների հավաքագրումն իրականացրեց Հնչակյան կուսակցությունը: Ջոկատի հրամանատարն էր կապիտան Ա. Ջանփոլադյանը: 1915 թ. ապրիլի սկզբին Դրոյի, Համազասպի, Քեռու և Վարդանի ջոկատները Քանաքեռում միավորվեցին: Ստեղծվեց, այսպես կոչված, Արարատյան գունդը՝ Վարդանի գլխավորությամբ, որը շուտով մեկնեց ռազմի դաշտ: Հայ կամավորների միացյալ գունդը շուտով ազատագրեց նաև Շատախի և Մոկսի գավառները: Այս ընթացքում Անդրանիկն իր ջոկատով մի շարք հաղթական կռիվներ մղեց թուրքական ուժերի դեմ: Հատկապես նշանավոր էր 1915 թ. ապրիլի 16–18–ի Դիլմանի ճակատամարտում նրա ջոկատի տարած փայլուն հաղթանակը: Ստեղծվեց ևս 2 ջոկատ: Հ. Արղությանի գլխավորությամբ կազմվեց VII ջոկատը: Նոյեմբերին կազմավորվեց պահեստային VIII ջոկատը՝ Նիկոլ Աղբալյանի ղեկավարությամբ: 1916 թ. հունվար–փետրվարին հայկական ջոկատները ազատագրեցին Խնուսը, Մուշը, Բիթլիսը:

  • Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։

1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայում տրվեց այդ կոնվենցիայի իրավական ձևակերպումը և այս փաստաթղթի ՝ ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք կիրառվում են որևէ ազգի կամ կրոնական համայնքի մասնակի ոչնչացման նպատակով։

ա) խմբի կամ համայնքի անդամների սպանությունը

բ) նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում հասցնելը

գ) երեխայի հանձնումը մարդկային մի խմբից մյուսին…

  • Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն /գրավոր-աշխատանք/․
  • Ո՞ր երկրներն են ճանաչել և դատապարտել հայոց ցեղասպանությունը և Ի՞նչ փուլում է գտնվում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:/գրավոր աշխատանք/

Ճանաչել են ՝ ԱՄՆ, Ֆրանսիան, Բելգիան, Շվեդիան, Լիտվան, Կիպրոսը, Արգենտինան, Կանադան, Շվեյցարիան, Սլովակիան, Իտալիան, Ռուսաստանը, Նիդեռլանդները, Հունաստանը, Չիլին, Լիբանանը, Վենեսուելան, Լեհաստանը, Ուրուգվայը, Բոլիվիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Բրազիլիան, Գերմանիան, Պարագվայը, Չեխիան, Պորտուգալիան և Լատվիան։

Leave a comment