Թեմա 30. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին․

Հայկական մշակույթն արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլում մեծ վերելք ապրեց, զարգացավ ժամանակի պահանջներին համահունչ և հարստացավ նոր ձեռքբերումներով: Ժամանակի գիտության, տեխնիկայի ու արվեստի զարգացման արդյունքները արևելահայ և արևմտահայ մշակույթի վերելքի կարևոր նախադրյալներ դարձան:

Նոր ժամանակներում առաջնային նշանակություն ստացավ հայկական միջավայրում արդիական կրթական համակարգի ստեղծումը: XIXդ. երկրորդ կեսին, չնայած ցարիզմի հարուցած արգելքններին, վերելք ապրեց հայկական դպրոցը: Արևելահայության շրջանում կար երկու տեսակի դպրոց՝ պետական և ազգային: Աստիճանաբար աճեց պետական դպրոցների թիվը, որտեղ ուսուցման պարտադիր լեզուն ռուսերենն էր:

Leave a comment