Եռանկյուն

Եռանկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է միեւնույն ուղղու վրա չգտնվող 3 կետերից, և այդ կետերը միացնող երեք հատվածներից: Այդ կետերը կոչվում են գագաթներ, իսկ հատվածները կողմեր: ABC գագաթներով եռանկյունը կկգրվի այսպես ` ∆ABC:

Եռանկյան տեսակներ

Եռանկյունը ունի տարբեր տեսակներ ` կախված կողմերի երկարություններից և անկյան մեծություններից:

Եռանկյանն տեսակներն են `

Բութանկյուն եռանկյուն (անկյուններից մեկը մեծ է 90° ից)

Սուր անկյուն եռանկյուն (եռանկյան բոլոր անկյունները մինչև 90° աստիճան են)

Ուղղանկյուն եռանկյուն (անկյուններից միայն մեկն է 90°)

Հավասարակողմ կամ կանոնավոր եռանկյուն (եռանկյան բոլոր երեք կողմերը իրար հավասար են)

Հավասարասրուն եռանկյուն (կողմերից միայն երկուսն են միմյանց հավասար)

Եռանկյունների հավասարություն

Եռանկյունները հավասար են, եթե հավասար են նրանց համապատասխան կողմերն ու համապատասխան անկյունները։

Եռանկյունների հավասարության հայտանիշները՝

  • Եթե մի եռանկյան երկու կողմերը և նրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և նրանցով կազմված անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են։
  • Եթե մի եռանկյան մի կողմը և նրան առընթեր անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր անկյուններին, ապա այդպիսի եռանկյունները հավասար են։
  • Եթե մի եռանկյան երեք կողմերը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա այդպիսի եռանկյունները հավասար են։

Եռանկյունների նմանության հիմնական թեորեմներ

  • Երկու եռանկյուններ նման են, եթե նրանցից մեկի երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուսի երկու անկյուններին։
  • Երկու եռանկյուններ նման են, եթե նրանցից մեկի երկու կողմերը համեմատական են մյուսի երկու կողմերին և այդ կողմերով կազմված անկյունները հավասար են։
  • Երկու եռանկյուններ նման են, եթե մեկի կողմերը համեմատական են մյուսի կողմերին։

Աղբյուրներ ` Վիքիպեդիա

Leave a comment